Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 1 մլն 250 հազար դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում  կատարվել է  1 մլն 250  հազար  դոլարի 
առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում օգոստոսի 12-ին կատարվել է  1 մլն 250  հազար  դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի  պահանջարկը կազմել է 411.25  դրամ, առաջարկը` 411.50  դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է  17  գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է  13  մլրդ 900 մլն  դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է  5.58  տոկոս, առավելագույնը` 5.60 տոկոս, նվազագույնը`  5.52  տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.5940  տոկոս։

Հուլիսի 11-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը  կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարքներ չեն կատարվել: Հուլիսի  14-ին միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ, հուլիսի 15-ին` 407.29 դրամ, 16-ին` 407.25 դրամ, 17-ին 406.93 դրամ: Հուլիսի  19-ին, 20-ին և 21-ին գործարքներ չեն կատարվել: Հուլիսի 22-ին միջին փոխրժեքը կազմել է  406.73 դրամ, հուլիսի 23-ին` 406.61 դրամ, 24-ին` 406.50 դրամ: Հուլիսի 25-28-ը գործրքներ չեն կատարվել: Հուլիսի 29-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել 406.00, 30-ին` 406.00, 31-ին` 406.10, օգոստոսի 1-ին` 407.26, օգոստոսի 2-ին և 3-ին գործարք չի կատարվել: Օգստոսի 4-ին միջին փոխարժեքը կազմել է 408.65  դրամ, 5-ին` 409.89: Օգոստոսի 6-ին և 7-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 8-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է  413.31, օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին առքուվաճառք չի կատարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am