1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործազրկության խնդիրն ու արտագաղթն էլ չեն ստիպում ջավախահային ընկրկել

Գործազրկության խնդիրն ու արտագաղթն էլ չեն ստիպում ջավախահային ընկրկել

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախքում գործող Հայկական «Նոր» ռադիոյի տնօրեն Բորիս Կարսլյանը հավաստիացնում է, որ հայկական լրատվամիջոցները հաճախ Ջավախքում տիրող իրավիճակի իրական պատկերը չեն ներկայացնում: Խնդիրներն այնտեղ այն մասշտաբների չեն, ինչ հաճախ ներկայացնում են: Ջավախահայության հիմնական խնդիրը գործազրկությունն է, մեծ է արտագաղթը, սակայն դա էլ չի ստիպում ջավախահային ընկրկել, եւ նրանք փորձում են զբաղվել գյուղատնտեսությամբ, փոքրիկ բիզնես ծրագրեր մշակել ու այդ կերպ լուծել օրվա ապրուստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարսլյանը պատմում է, որ նոր իշխանությունների մոտ փոխվել է ջավախահայերի հանդեպ վերաբերմունքն ու նախկին լարվածությունը չկա: «Երեւանում հաճախ չափազանցնում են եւ հակասական գնահատականներ տալիս Ջավախքի եւ ջավախահայության վերաբերյալ: Իրականում, մենք հիասթափված չենք եւ կարողանում ենք թե՛ աշխատել, թե՛ նաեւ հանդես գալ նոր նախաձեռնություններով: Ջավախքում գործում են հայկական դպրոցներ, եկեղեցի, մշակութային կենտրոն, որոնք փորձում են հանդես գալ տարբեր ձեռնարկումներով»,- ասում է Կարսլյանը:

Նա պատմում է, որ Ջավախքում կան հայրենասեր երիտասարդներ, ովքեր հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով եւ փորձում այդ կերպ օգտակար լինել համայնքին: Համայնքի համար կարեւոր նախաձեռնություններից մեկն էլ գործող հայկական «Նոր» ռադիոն է:

Հայերեն, ռուսերեն ու վրացերենով ռադիոն եթեր է ապահովում եւ հիմնականում ներկայացնում ջավախահայության կյանքը, գործունեությունն ու եղած խնդիրները: «Ռադիոյում ընդամենը 8 մարդ է աշխատում, լրատվական թողարկումներից բացի, հայկական երգ-երաժշտություն, երիտասարդական հաղորդումներ են հեռարձակվում: Փորձում ենք այս կերպ ներկայացնել Ջավախքի կյանքը, ներկայացնել այն միջոցառումները, որ կան այդ տարածաշրջանում ու նաեւ աշխատում ենք լինել տեղեկատվական հարթակ, որից կարող են օգտվել բոլորն ու Ջավախքի մասին ճիշտ տեղեկատվություն տրամադրել»,- ասաց Կարսլյանը` հավելելով, որ, ռադիոյից բացի, Ջավախքում կա նաեւ հայկական հեռուստաընկերություն եւ հայկական թերթ:

Վրաստանի Ջավախք շրջանը հիմնականում բնակեցված է հայերով: Այստեղ հայերը կազմում են մեծամասնություն եւ ընդհանուր բնակչության 69 տոկոսն են: Հայերն այս տարածաշրջանում հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ հատկապես աճեցնում կարտոֆիլ: Ջավախահայության թվաքանակի մասին տարբեր թվեր են հրապարակվում: Այս տարածաշրջանում նրանց թիվը գերազանցում է 100 հազարը:  Ջավախքում կան հայկական դպրոցներ, եկեղեցի եւ մշակույթի տուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]