Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանն Ադրբեջանին կոչ է անում նավթադոլարների փոխարեն զարկ տալ առողջ դատողությանը

Հովիկ Աբրահամյանն Ադրբեջանին կոչ է անում նավթադոլարների փոխարեն զարկ տալ 
առողջ դատողությանը

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմաններում տիրող լարված իրավիճակին: Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը Ադրբեջանին հորդորել է թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ փողը մարդու խելքից առաջ է ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ ինքն այսօր  Շենգավիթում ներկա է գտնվել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորի հուղարկավորությանը: «Ես երբեք նման վեհ և հայրենասեր մայր չէի տեսել, ով ողբալու փոխարեն փառաբանում էր որդու սխրանքը և նշում, որ ինքն իրեն հանգիստ ու հպարտ է զգում, որ իր որդին կյանքի գնով փրկել է հայրենքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am