Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տավուշի ՊՄՊ մարզային ծառայությունը Դանիելի խաչ եկեղեցու դեպքով դիմել է ոստիկանություն

Տավուշի ՊՄՊ  մարզային  ծառայությունը Դանիելի խաչ եկեղեցու  դեպքով  դիմել է 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանի պահապանը հուլիսի 29-ին հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ այրվել է Իջևանից  6 կմ հեռավորության վրա գտնվող Դանիելի խաչ եկեղեցու դռան մի հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, կատարվածի մասին հուշարձանի պահապանը զեկուցել է ՊՄՊ  մարզային ծառայության պետին: Վերջինս, չբացառելով  դիտավորության հանգամանքը և  նկատի ունենալով, որ հուշարձանի նկատմամբ  իրավախախտում է տեղի ունեցել, հուլիսի 30-ի առավոտյան գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին` միջոցներ ձեռնարկելու և կատարվածի հանգամանքները պարզելու համար:

Կատարվում է քննություն: Քննությունն իրականացնող մարմինը վնասի չափը հստակեցնելու նկատառումով կդիմի լիազոր մարմնին: Կձևավորվի  համապատասխան մասնագիտական հանձնաժողով`  հուշարձանին պատճառված վնասի չափը գնահատելու համար:

12-14-րդ  դարերի Դանիելի խաչ եկեղեցին գտնվում է Իջևանի  գերեզմանոցի մոտ և գործող եկեղեցի չէ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am