Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի 727 մուտքեր

Մայրաքաղաքում  կնորոգվեն բազմաբնակարան շենքերի 727 մուտքեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ծրագրով Ավան վարչական շրջանում կվերանորոգվի 5100 քմ մակերեսով հարթ տանիք: Միաժամանակ նախատեսված է հիմնանորոգել նաև Աճառյան փողոցի թիվ 13 և թիվ 30 շենքերի թեք տանիքները: Ավան վարչական շրջան կատարած շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ աշխատանքների կեսից ավելին արդեն կատարված է:

«2014 թվականին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կնորոգվեն շուրջ 500  շենքերի 72 հազար 639 քմ ընդհանուր մակերեսով հարթ տանիքներ, ինչի համար Երևան համայնքի բյուջեով նախատեսվել է 245 հազար 984 հազար դրամ: Համայնքի բյուջեով ևս նախատեսվել է  294 հազար 600 դրամ տրամադրել բազմաբնակարան շուրջ 600 շենքերի շուրջ 43 հազար ընդհանուր մակերեսով թեք տանիքների վերանորոգման համար: Ներկայումս ավարտված են դրանցից 298-ի վերանորոգման աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց քաղաքապետը:

Տանիքների նորոգմանը զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերում: Երևանի քաղաքապետի խոսքով` վարչական շրջանի ծրագրով կնորոգվի թվով 19 բազմաբնակարան շենքի 40 մուտք: «Եվս 16 շենքի 22 մուտք կնորոգվի համատիրությունների միջոցներով»,- ասաց Տարոն Մարգարյանը:

2014 թվականի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կնորոգվեն բազմաբնակարան շենքերի 727 մուտքեր, որի համար համայնքնային բյուջեով նախատեսված է 331 մլն 263 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am