Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ ՊՆ փոխնախարարն օտարերկրյա ռազմական կցորդներին իրազեկել է շփման գծի երկայնքով լարվածության կտրուկ աճի մասին

ՀՀ ՊՆ փոխնախարարն օտարերկրյա ռազմական կցորդներին իրազեկել է շփման գծի 
երկայնքով լարվածության կտրուկ աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր: 

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման և հայկական կողմի պատասխան քայլերի մասին առկա իրողությունները, կցորդների հետ կիսել Պաշտպանության նախարարության գնահատականներն ու ենթադրությունները լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաև հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորել է  պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am