Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ Սենատն օգոստոսյան արձակուրդ է գնացել առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան հաստատելու

ԱՄՆ Սենատն օգոստոսյան արձակուրդ է գնացել առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան 
հաստատելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների Սենատի որոշումը` օգոստոսյան արձակուրդ գնալ առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան հաստատելու: Հայ դատը նշում է, որ սա ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին հնարավորություն կտա վերանայել Ջոն Բասի թեկնածությունը այդ պաշտոնում, ինչպես նաև` գնալով վատթարացող թուրք-ամերիկայն հարաբերությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Բասի` ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու լսումները ամենաշուտը կլինեն սեպտեմբերի ութին: «Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ է տրվել մանրամասն ուսումնասիրել Բասի մտահոգիչ հայտարարությունները»,- նշել է Արամ Համփարյանը:

Հուլիսի 29-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Հայ դատի հանձնախումբը մի շարք սենատորների միջոցով հարցեր էր ուղղել Ջոն Բասին` ամեիկահայերին հուզող մի շարք խնդիրների շուրջ: Իր ելույթում դիվանագետը խուսափել էր օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն բնութագրել և փոխարենը, կիրառելով «ընդհանուր պատմություն» որակավորումը, գովաբանել թուրք վարչապետ Էրդողանի ապրիլիքսաներեքյան «ցավակցական» ուղերձը հայ ժողովրդին:

Ավելի վաղ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դեմ էր արտահայտվել Ջոն Բասի թեկնածությանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում` նշելով. «Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի կարող սատարել Ջոն Բասի թեկնածությունը` հիմնվելով Սենատում նրա ունեցած ելույթների վրա, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նախագահ Օբամայի խախտած խոստման մի մասն են և ավելի են ամրապնդում Թուրքիայի «բերան փակող» գերակայությունն ԱՄՆ կառավարության վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am