Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արեւմտյան Հայաստանի Ոչխարանց գյուղում ավերել էին հայկական գերեզմանատունը գանձեր որոնելու նպատակով

Արեւմտյան Հայաստանի Ոչխարանց գյուղում ավերել էին հայկական գերեզմանատունը 
գանձեր որոնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցտարի Արեւմտյան Հայաստանում հայկական հուշարձանների թիվը գնալով նվազում է, եւ այժմ Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գլխավոր նպատակն է գոնե պահպանված հուշարձանները լուսանկարել եւ ալբոմների ու գրքերի միջոցով արխիվացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը վերջերս է վերադարձել է Արեւմտյան Հայաստանից: Սա ճանաչողական ճամփորդություն է` 14-րդը հուշարձանագետի կյանքում: «Մասնագետների խումբն հիմնականում ուսումնասիրել է Կարսը, Սարիղամիշը, եղել Հայոց ձորում, Շատախ, Նորդուզ գավառներում: Կարսի եւ Սարիղամիշի շրջանում հատկապես աչքի էին ընկնում վիմափոր կառույցները»,- օգոստոսի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը պատմում է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է լեգենդներ հյուսեր հայերի թողած գանձերի մասին, ինչի հետեւանքով տարեցտարի ավերված եկեղեցիների ու հայկական գերեզմանատների թիվն ավելանում է: Կարապետյանը պատմում է, որ աշխատանքների արդյունքում այցելել են Ոչխարանաց գյուղ և ականատես եղել, թե ինչպես են գյուղի բնակիչները քանդում հայկական գերեզմանատունը: Բնակիչները պատմել են, որ ղեկավարությունը թույլատրում է քանդել բացառապես հայկական հիմք եւ պատմություն ունեցող կառույցները:

Բացի դաշտային աշխատանքներից, այժմ հիմնադրամը նախապատրաստում է նոր գիրք, որտեղ կներառվեն Մեծ Հայքի հուշարձանները ըստ գավառների: Գրքի հրատարակումը Սամվել Կարապետյանը համարում է կարեւոր առաքելություն, որպեսզի գոնե թղթի վրա պահպանվեն այն հուշարձանները, որոնք հարեւան պետությունների պետական քաղաքականության արդյունքում մոտ ապագայում գուցե չպահպանվեն: Մատենաշարի հրատարակութան համար հուշարձանագետը բազմաթիվ դռներ է թակել, սակայն ստացել մերժում: «Հասկանալով , որ չպետք է հապաղել գրքի հրատարակության հարցում, որոշեցինք` ցանկացողները կարող են բաժանորդագրվել. յուրաքանչյուր գրքի բաժանորդագրությունն արժե 12.000 դրամ»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ յուրաքանչյուր հատորի հրատարակության համար անհրաժեշտ է 800 բաժանորդ: «Հայաստանի պատմությունը» մատենաշարը բաղկացած կլինի 35 հատորից եւ իր տեսակով կառանձնանա մինչ այդ հրատարակված նմանատիպ գրքերից: Առաջին հատորը, որ լույս կտեսնի աշնանը, կպատմի «Հայոց ձոր» գավառի ավելի քան հարյուր գյուղերի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am