Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը կոծկում է վերջին դիվերսիոն գործողության ժամանակ զինծառայողների կորստի իրական թիվը /լրացված/

Ադրբեջանը կոծկում է վերջին դիվերսիոն գործողության ժամանակ զինծառայողների 
կորստի իրական թիվը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 31-ին ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ են զոհվել: Նրանք, սակայն, քողարկում են այն հանգամանքը, որ իրենց զինվորների կորուսները ԼՂՀ-ի դեմ անհաջող դիվերսիոն գործողությունների` հայկական զինուժի կողմից կասեցման հետեւանք են` բնականաբար, կոծկելով նաեւ զոհերի իրական թիվը:

Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ըստ հայկական կողմի տվյալների` հակառակորդն ունեցել է մեկ տասնյակից ավելի զոհ և գրեթե կրկնակի վիրավորներ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ` 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվորսիոն գործողության իրեղեն ապացույցները:

Հավանաբար դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ մեծաթիվ կորուստները սեփական հասարակության աչքում հիմնավորելու համար է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սադրել հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ բոլոր գյուղերի ուղղությամբ մի քանի ժամ տեւած կրակահերթը: Կանոնավոր կրակոցները պատասխան են ստացել, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ հուլիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին Ղազախի շրջանի ադրբեջանա-հայկական սահմանում հրազենային կրակոցից զոհվել է զինված ուժերի ենթասպա Իսա Զիյադ Օղլու Ալմազովը (ծնվ.1977 թ.): Ի. Ալմազովը զինծառայության էր կանչվել Ղազախի շրջանից: APA-ն հուլիսի 31-ին հայտնել էր, որ Աղդամի Չիրաղլը գյուղի մերձակայքում հրազենային վիրավորումից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Գարյաղլը Էլդար Օղլու Ահմեդովը: Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ բազմաթիվ զինծառայողներ վիրավորվել են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am