Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում են 1200 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանը, ջրատար ներքին ցանցն անցնելու է  գյուղի բոլոր թաղամասերով, որը ծառայելու է գյուղի  153 տնտեսությունների կարիքներին:

Հին ջրատարի մետաղյա քայքայված խողովակները փոխարինվելու են պոլիէթիլենային խողովակներով, իսկ յուրաքանչյուր տան համար տեղադրվելու է ծորակ, ապահովվելու է շուրջօրյա ջրամատակարարում: Մինչ այժմ մաքենիսցիներն օգտվում էին փողոցների առանձին կետերում տեղադրված ծորակներից` օրնիբուն ջուր կրելով, իսկ մետաղյա քայքայված խողովակաշարում անչափ մեծացել էին ջրի կորուստները: Ջրատար ներքին ցանցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է հինգ միլիոն դրամ, որից երկու միլիոնը ներդրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», մեկ միլիոն դրամը` մաքենիսցի բարերար Ժորա Մելքոնյանը, 700 հազար դրամը` «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Մնացած 1,3 միլիոն դրամը ներդրվել է Մաքենիսի բնակիչներից հանգանակած գումարների հաշվին:

 Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսի վերջերին: Համայնքի ղեկավարն այս ծրագրի անբաժան եւ բաղկացուցիչ մաս է համարում 3440 մետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին նոր ցանցի կառուցումը, որի 1600 մետրը նախորդ տարի կառուցվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջոցներով: Մնացած 1800 մետրի կառուցման եւ 10 լ/վրկ հզորության ջուրը նորակառույց ներքին ցանց մտցնելու համար համայնքի ղեկավարն ակնկալում է պետական աջակցություն ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի շրջանակներում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am