Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների առեւտուր է

Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների առեւտուր է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 200 հազար մանաթով «վաճառքի է հանվել» «Ազգային ազատագրություն» կուսակցությունը, որի առաջնորդը 2008 թվականից Վյուգար Բայթուրանն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azinform.az-ին հայտնել է Վյուգար Բայթուրանի վաղեմի զինակիցներից մեկը: Նրա խոսքով` այս մասին իրեն անձամբ հայտնել է Բաթուրանը:

«Ես լսել էի, որ Վյուգար Բայթուրանը մտադիր է վաճառել կուսակցությունը: Մի հոգի էլ ցանկանում էր գնել պետական գրանցում անցած կուսակցություն: Բայց ինձ ասել էին, որ կուսակցության նախնական գինը 100 հազար մանաթ է: Կապվեցի Վյուգարի հետ: Նա ասաց, որ կուսակցությունը վաճառում է ոչ թե 100, այլ 200 հազար մանաթով»,- հայտնել է Վյուգարի վաղեմի զինակիցը:

«Ազգային ազատագրություն» կուսակցությունը հիմնադրվել է 1989 թվականին: Նրա առաջնորդը մինչեւ 2008 թվականը Մահամեդ Հաթամին էր:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում քաղաքական կուսակցությունը «աճուրդով» վաճառելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: «Ադրբեջանի քաղաքականության մեջ նման դեպքեր շատ են եղել: Օրինակ` խորհրդարանում ներկայացված «Ումիդ» կուսակցությունը եւս ժամանակին էժան գներով գնվել է Իգբալ Աղազադեի կողմից: Այնպես որ, սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե այդ կուսակցությունը հիմնադրել է Իգբալ Աղազադեն»,- նշում է կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am