Սիեռա Լեոնեում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Էբոլա տենդի վիրուսի տարածման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման երկրում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Էբոլա տենդի վիրուսի տարածման կապակցությամբ եւ չեղյալ հայտարարել ուղեւորությունը Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովին, որը պետք Է կայանար հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Նախագահը հայտարարել Է Էբոլայի տարածման հիմնական Էպիկենտրոններում կարանտին մտցնելու անհրաժեշտության մասին եւ կոչ Է արել երկրի անվտանգության ծառայություններին՝ խստացնել վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները:
Արեւմուտքի երկրները երկյուղում են, որ Էբոլա տենդի համաճարակը, որի բռնկում Է տեղի ունեցել Արեւմտյան Աֆրիկայում, կտարածվի մյուս մայր ցամաքներում: Միացյալ Նահանգների Խաղաղաղության կորպուս բարեգործական կազմակերպությունն արդեն դադարեցրել Է իր գործունեությունը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Եվրամիությունը չի բացառել իր տարածքում մահացու վիրուսի հայտնվելու հնարավորությունը, ըստ որում Բրյուսելում ընդգծել են, որ պատրաստ են անհապաղ հակազդելու վարակի բռնկմանը: Մեծ Բրիտանիայում վիրուսի համաճարակի տարածման սպառնալիքի պատճառով գումարվել Է «Կոբրա» ճգնաժամային կոմիտեի արտահերթ նիստ՝ երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի նախագահությամբ:
Հուլիսի 30-ին հայտնի Է դարձել, որ Լիբերիայի իշխանությունները դպրոցները փակելու որոշում են կայացրել, որպեսզի նվազեցնեն Էբոլա տենդի վիրուսի տարածման հավանականությունը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության՝ Արեւմտյան Աֆրիկայում վիրուսի զոհերի թիվը փետրվարից ի վեր հասել Է 672-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում