Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն անտեսելու կոչ է անում

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն 
անտեսելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ յուրաքանչյուր ինքնավար պետության իրավունքն է որոշել` ում հետ համագործակցել, ինչ մակարդակի ու ինչ խորության` անկախ նրանից, թե այդ երկիրը ինչ պատժամիջոցների ներքո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը` անդրադառանլով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արած հայտարարությանը:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Սա, ըստ էության, շանտաժ է, պահանջ, որը դուրս է ցանկացած դիվանագիտական ներկայացուցչության լիազորություններից: Այն սահմանափակում է գործողության ազատությունը: Նման հայտարարություններից հետո հայակական դիվանագիտությունն ավելի քան պարտավոր է բողոքի նոտայով հանդես գալ, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանը նման խնդիր ունեցել է Իրանի հետ հարաբերությունների պարագայում: «Պետք է կառավարաթյունն անուշադրության մատնի նման սպառնալիքները, այն հարցերը, որոնք լուծում է Ռուսաստանը Հայաստանի համար որևէ այլ երկիր չի կարող լուծել, և սա չի վերաբերում մեր ճոխ ապրելու ցանկությանը, այլ մեր անվտանգությանը, որը ամենակարևոր խնդիրն է  ցանկացած երկրի համար»,-ավելացրեց քաղաքագետը:

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը և «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Պատժամիջոցների է ենթարկվել նաև «Ռոսնեֆտ» ընկերությունը, որը հայտարարել էր «Նաիրիտի» վերագործարկման համար խոշոր ներդրումային ծրագրի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am