Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հալեպի հայաշատ թաղամասերում հայեր են զոհվել և վիրավորվել

Հալեպի հայաշատ թաղամասերում հայեր են զոհվել և վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել: Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետևանքով: Բացի այդ, Նոր Գյուղ թաղամասում Զվարթնոց եկեղեցու մերձակայքում ընկած հրասանդի պայթյունի հետևանքով զոհվել է Ազնիվ Արուշյանը: Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գևորգ Գալեմքերյանը կնքել է իր մահկանացուն: Բացի զոհերից, կան նաև վիրավորներ՝ Ջուլիեթ Խաչատուրյան, Գևորգ Թաշչյան, Հակոբ Հակոբյան, Րաֆֆի Այվազյան և Հովհաննես Այվազյան:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am