Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գվինեայում տասնյակ մարդիկ են զոհվել համերգի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով

Գվինեայում տասնյակ մարդիկ են զոհվել համերգի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից ոչ հեռու լողափին կայացած ռեպ-համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը հանգեցրել է 24 մարդու մահվան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի աշխատակցին:

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Ռատոմա լողափին՝ տեղական Instinct Killers խմբի ելույթի ժամանակ: Բժիշկների տվյալներով՝ զոհվածներից 13-ն աղջիկներ են:   

Նախագահի մամուլի ծառայությունը տարածել Է հայտարարություն՝ նշելով որ մշակութային միջոցառման ժամանակ ծավալված ողբերգությունը ցնցել Է բոլորին: Այս առնչությամբ երկրում հայտարարվել Է մեկշաբաթյա ազգային սուգ: Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am