Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բայդենը եւ Կլիմկինը ԱՄՆ-ում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի իրադրության կայունացումը

Բայդենը եւ Կլիմկինը ԱՄՆ-ում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի 
իրադրության կայունացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, որն աշխատանքային այցով գտնվում Է ԱՄՆ-ում, երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ քննարկել Է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրադրության կայունացումը, տնտեսության վերականգնումը եւ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը: 

Կլիմկինը ԱՄՆ-ի փոխնախագահին շնորհակալություն Է հայտնել Միացյալ Նահանգների հետեւողական ու ակտիվ օգնության համար եւ նշել Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրության կարգավորման նպատակով միջազգային հանրակցության ջանքերի համախմբման կարեւորությունը:

«ԱՄՆ-ի փոխնախագահը նշել Է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող անվերապահ եւ լիակատար աջակցությունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանին եւ երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Նա ընդգծել Է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետագայում քաղաքական, խորհրդատվական ու տեխնիկական օգնություն տրամադրելու գործում, որն անհրաժեշտ Է այն սուր մարտահրավերները հաղթահարելու համար, որոնց առջեւ այժմ կանգնած Է Ուկրաինան»,- նշել Է մամուլի ծառայությունը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

Բայդենը նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ն կշարունակի «ուժեղացնել  Ռուսաստանի համար հետեւանքները», եթե նա քայլեր չձեռնարկի Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացման ուղղությամբ: 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Թոնի Բլինկենը հայտնել Է, որ ԱՄՆ-ը Եվրամիության հետ միասին այս շաբաթվա ընթացքում կարող են նոր սահմանափակիչ միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, եւ եվրոպացիներն ու Միացյալ Նահանգները մտադիր են դա անել այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Բլինկենը: Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Վաշիրնգտոնում «ռազմավարական փոփոխություններ չեն նկատել» Մոսկվայի դիրքորոշման մեջ: «Ակնկալում ենք, որ այս շաբաթ Եվրոպայի ղեկավարները կձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ ուղղված այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության հանգուցային հատվածների եմ»,- հավելել է Բլինկենը:

Հուլիսի 28-ին Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am