Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հաքերներն արգելափակել են Ուկրաինայի նախագահի կայքը

Հաքերներն արգելափակել են Ուկրաինայի նախագահի կայքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահա արդեն ավելի քան մեկ ժամ Է, ինչ արգելափակված Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, պորտալի աշխատանքի արգելափակման պատասխանատվությունն ստանձնել Է «ԿիբեռԲերկուտ» հաքերների խումբը:

«Մենք՝ ԿիբեռԲերկուտը եւ ԿիբեռԲանակը, արգելափակել ենք Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կայքի աշխատանքը»,-հաղորդվում Է հաքերների խմբավորման կայքում:

«ԿիբեռԲերկուտ» խումբը երեւան Է եկել միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման կազմացրումից հետո: Ավելի վաղ այս խմբավորումը խանգարել Է Ուկրաինայի ԿԸՀ-ի աշխատանքին, ժամանակավորապես արգելափակել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության եւ Գլխավոր դատախազության կայքերի աշխատանքը, ինչպես նաեւ գրոհներ Է կազմակերպել ՆԱՏՕ-ի կայքերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am