Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրք-լազ գրող Սերքան Էնգինի Հայոց ցեղասպանության մասին պոեմը հասանելի է ընթերցողին

Թուրք-լազ գրող Սերքան Էնգինի  Հայոց ցեղասպանության մասին պոեմը հասանելի է 
ընթերցողին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-լազ գրող Սերքան Էնգինի պոեմը հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության մասին արդեն հասանելի է ընթերցողին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պոեմը վերնագրված է «Բարբարոսն ու տիկին Դեյզին» և տեղադրված է ամերիկյան ավանգարդ երգչուհի Դիամանդա Գալասի կայքում` diamandagalas.com: Սերքան Էնգինը մոր կողմից թուրք, հոր կողմից լազ է, բայց իրեն համարում է ազգությամբ լազ, քանի որ իր համար ամոթ է մորական կողմի նախնիների արարքի կրողը լինել: «Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացրել են հայերի ցեղասպանությունը: Թուրքերն ու քրդերը դաժանաբար սպանել են 1.5 միլիոն հայերի, բռնաբարել փոքրիկ երեխաների, ողջ-ողջ այրել նրանց, գողացել են հայերի հարստությունը: Հայերի հետ Օսմանյան Թուրքիայում սպանվել են նաև հազարավոր ասորիներ»,-ասված է նրա «Անտանելի ամոթ է լինել թուրք» հոդվածում:

Սերքան Էնգինը հարցազրույցն «Արմենպրես»-ին կարող եք կարդալ` «այստեղ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am