Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանի նետաձիգները կպայքարեն Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե մեդալների համար. Ստանիսլավ Զաբրոդսկի

Ռուսաստանի նետաձիգները կպայքարեն Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե 
մեդալների 
համար. Ստանիսլավ Զաբրոդսկի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում  հուլիսի 21-26-ը կայացած նետաձգության Եվրոպայի առաջնությունից հետո Ռուսաստանի մարզիկաները իրենց առջեւ նոր խնդիրներ են դնելու: 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  Ռուսաստանի նետաձգության հավաքականի ավագ մարզիչ Ստանիսլավ Զաբրոդսկու հետ:

 

-Պարոն Զաբրոդսկի, Ռուսաստանի մարզիչները գո՞հ են թիմի ելույթից:

 

- Այո, մենք գոհ ենք, քանզի ռուս մարզիկները կատարեցին նախատեսված գրեթե բոլոր առաջադրանքները` մրցաշարի միայն վերջին երկու օրերին նվաճելով 4 ոսկե մեդալ, 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի առավելագույն քանակի ուղեգրեր:

 Թեեւ, իհարկե, ոչ բոլոր մրցաձեւերում հաջողվեց արժանի ելույթ ունենալ: Մեր կանանց թիմը, օրինակ, առաջնության մեկ մրցաձեւում զբաղեցրեց ընդամենը 4-րդ տեղը, ինչը նվազեցրեց մեր ընդհանուր արդյունքը:

 

-Թեեւ Ռուսաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում լավագույնն Էր:

 

-Ընդհանուր, բայց ոչ բոլոր առանձին մրցաձեւերում:

Ինչեւե, մեր արդյունքները դրական են, եւ մեր թիմը նախապատրաստվում Է ապագա մրցումներին:

 

-Օգոստոսին Լեհաստանում կայանալիք նետաձգության աշխարհի գավաթի մրցաշարի՞ն:

 

-Սկզբից ՝այդ, հետագայում՝՝ այլ մրցումների:

Մենք գոհ ենք մնացել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի կողմից կատարած աշխատանքից. մրցումների կազմակերպումը բավականին բարձր մակարդակի վրա Էր: Այդպես Էլ շարունակեք:

 

-Իսկ ի՞նչ խնդիրներ եք դնում թիմի առջեւ 201 6թվականի Օլիմպիական հեռանկարի առումով:

 

-Որպեսզի ամեն ինչ միանգամից պարզ լինի, ասեմ, որ Ռուսաստանի նետաձիգների առջեւ դրված Է Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական ոսկե մեդալներ նվաճելու խնդիրը:

 Մեր մարզիկների ցույց տված արդյունքերը, այդ թվում՝ նաեւՀայաստանում, եւ նրանց հնարավորությունները թույլ են տալիս նման խնդնիրն իրատեսական համարել:

 

- Շնորհակալություն զրույցի համար:

 

Զրուցեց Զավեն Վարդանյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am