Ռուսաստանի նետաձիգները կպայքարեն Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե մեդալների համար. Ստանիսլավ Զաբրոդսկի
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հուլիսի 21-26-ը կայացած նետաձգության Եվրոպայի առաջնությունից հետո Ռուսաստանի մարզիկաները իրենց առջեւ նոր խնդիրներ են դնելու:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի նետաձգության հավաքականի ավագ մարզիչ Ստանիսլավ Զաբրոդսկու հետ:
-Պարոն Զաբրոդսկի, Ռուսաստանի մարզիչները գո՞հ են թիմի ելույթից:
- Այո, մենք գոհ ենք, քանզի ռուս մարզիկները կատարեցին նախատեսված գրեթե բոլոր առաջադրանքները` մրցաշարի միայն վերջին երկու օրերին նվաճելով 4 ոսկե մեդալ, 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի առավելագույն քանակի ուղեգրեր:
Թեեւ, իհարկե, ոչ բոլոր մրցաձեւերում հաջողվեց արժանի ելույթ ունենալ: Մեր կանանց թիմը, օրինակ, առաջնության մեկ մրցաձեւում զբաղեցրեց ընդամենը 4-րդ տեղը, ինչը նվազեցրեց մեր ընդհանուր արդյունքը:
-Թեեւ Ռուսաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում լավագույնն Էր:
-Ընդհանուր, բայց ոչ բոլոր առանձին մրցաձեւերում:
Ինչեւե, մեր արդյունքները դրական են, եւ մեր թիմը նախապատրաստվում Է ապագա մրցումներին:
-Օգոստոսին Լեհաստանում կայանալիք նետաձգության աշխարհի գավաթի մրցաշարի՞ն:
-Սկզբից ՝այդ, հետագայում՝՝ այլ մրցումների:
Մենք գոհ ենք մնացել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի կողմից կատարած աշխատանքից. մրցումների կազմակերպումը բավականին բարձր մակարդակի վրա Էր: Այդպես Էլ շարունակեք:
-Իսկ ի՞նչ խնդիրներ եք դնում թիմի առջեւ 201 6թվականի Օլիմպիական հեռանկարի առումով:
-Որպեսզի ամեն ինչ միանգամից պարզ լինի, ասեմ, որ Ռուսաստանի նետաձիգների առջեւ դրված Է Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական ոսկե մեդալներ նվաճելու խնդիրը:
Մեր մարզիկների ցույց տված արդյունքերը, այդ թվում՝ նաեւՀայաստանում, եւ նրանց հնարավորությունները թույլ են տալիս նման խնդնիրն իրատեսական համարել:
- Շնորհակալություն զրույցի համար:
Զրուցեց Զավեն Վարդանյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում