Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ընդդեմ Միխեիլ Սահակաշվիլու

Վրաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ընդդեմ Միխեիլ 
Սահակաշվիլու

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ` մեղադրելով նրան «Իմեդի» հեռուստաընկերության եւ բիզնեսմեն Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքի անօրինական զավթման մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Գրուզիա օնլայն»-ը, նախկին նախագահը մեղադրվում է նաեւ 2007թ. նոյեմբերին բողոքի խաղաղ ակցիան անօրինական ցրելու մեջ:

Համաձայն դատախազության հրապարակած հաղորդագրության, այս եւ մի շարք այլ հանցագործությունների համար Սահակաշվիլու հետ միասին մեղադրյալ են ճանաչվել  նաեւ ՆԳ նախկին նախրարար Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կազերաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Բաչո եւ Դատո Ախալայա եղբայրներն ու այդ ժամանակների կառավարության մի շարք չինովնիկներ:

Ըստ դատախազության, վերոնշյալ հանցագործությունները կատարվել են Սահակաշվիլու անմիջական հրամանով: Եթե նախկին նախագահին առաջադրված մեղադրանքը դատարանում հաստատվի, ապա նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am