Օրհան Զեյնալովը դատապատվեց 17 տարվա ազատազրկման
15:11, 28 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բիրյուլովո թաղամասում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ ազգությամբ ռուս Եգոր Շերբակովի սպանության համար ազգությամբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ճանաչվել է մեղավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԻնտերՖաքս»-ը, Մոսկվայի դատարանը Զեյնալովին ճանաչել է մեղավոր եւ նրան դատապարտել 17 տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը Զեյնալովի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում, որից 10-ը նա պետք է անցկացնի խիստ ռեժիմի պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում