Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու կոչով է հանդես եկել

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Գազայի հատվածում երկարատև հրադադար 
հաստատելու կոչով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտագության Խորհդի (ԱԽ) նախագահ Ռիշար Հասանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պայմանավորվել Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ: Հասանը անհանգստություն է հայտնելով տարածաշրջանում ճգնաժամի խորացման և զոհերի թվի աճի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ ԱԽ-ն կողմերին կոչ է անում ջանքերը միավորել երկարատև և ամբողջությամբ պահպանվող հրադադարի հասնելու համար` հիմնված եգիպտական նախաձեռնության վրա»:

Բացի այդ, ԱԽ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունի` իսլամական Ուրազա Բայրամ տոնի ժամանակ հումանիտար դադար հաստատելու կոչին:

ԱԽ-ն նաև անդրադարձել է Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա հրթիռ արձակելու դեպքին, որտեղ մինչ այդ հայտնաբերվել էին հրթիռներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր Իսրայելի դեմ:

«ՄԱԿ ԱԽ-ն ընդգծում է, որ քաղաքացիական և հումանիտար օբյեկտները, այդ թվում և ՄԱԿ հաստատությունները, պետք է հարգվեն և պաշտպանվեն»:

Եգիպտոսը Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու հարցում որպես միջնորդ էր հանդես եկել, որով նախատեսվում էր կրակի դադարեցում ծովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am