Խաղարկվեցին նետաձգության Եվրոպայի առաջնության վերջին մեդալները
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավարտված նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության վերջին օրը` հուլիսի 26-ին, հատկապես աչքի ընկան Ռուսաստանի, Հոլանդիայի եւ Գերմանիայի մարզիկները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսաստանցի Տատյանա Սեգինան եզրափակչում 6:0 հաշվով հաղթելով լեհուհի Նատալիա Լեսնյակին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը ռեկուրվ՝օլիմպիական մրցաձեւում:
Նրա համաերկրացի Սվետլանա Չերկաշնեւան եզրափակչում լրացուցիչ չափանիներով հաղթանակ տարավ իտալուհի Լաուար Լոնգոի նկատմամբ և նվաճեց հերթական ոսկե մեդալը, այս անգամ քոմփաունդ ոչ օլիմպիական մրցաձեւում:
Կանանց մրցաշարի այս երկու մրցաձեւերում բրոնզե մեդալները բաժին հասան իսպանուհի Ալիսիա Մարինին եւ գերմանուհի Յանին Մայսներին:
Տղամարդկանց ռեկուրվ մրցաձեւում լավագույնն Էր գերմանացի Ֆլորիան Կալունդը, որը եզրափակչում որեւԷ շանս չթողեց բելառուս Անտոն Պրիլեպովին՝ 7:1, բրոնզե մեդալը նվաճեց ֆրանսիացի Պիեր Պլիյոնը:
Իսկ-տղամարդկանց մրցաշարի քոմփաունդ մրցաձեւում լավագույնն Էր հոլանդացի Պետեր ԷլՑինգան, որը վճռական մրցամարտում 146:142 հաշվով առավելության հասավ իտալացի Սերջիո Պանյիի նկատմամբ:Բրոնզե մեդալի արժանացավ ֆրանսիացի Սեբաստիեն Պենոն, որը 145:140 հաշվով առավելության հասավ բրիտանացի Վանքան Բասբիի նկատմամբ:
Նետաձգության Եվրոպայի առաջնության փակման արարողության ժամանակ մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, իտալացի Մարիո Սկարցելան շնորհակալություն հայտնեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` նման բարձր կարգի մրցաշարը հաջող անցկացնելու առիթով եւ շնորհավորեց բոլոր մասնակիցներներին` հետաքրքիր առաջնության կապակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում