Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում տեղի կունենա Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթի ստեղծմանը նվիրված համերգ

Երևանում տեղի կունենա Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթի ստեղծմանը 
նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում հուլիսի 27-ին` ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի «Զվարթնոց» պարային համույթի ստեղծման 25 ամյակին նվիրված համերգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, համույթը (գեղարվեստական ղեկավարներ` Վարդան և Արմինե Աղաջանյաններ) երևանյան հանդիսատեսին է ներկայանալու ազգային պարերի նոր բեմադրություններով:

«Զվարթնոց» պարախումբը ստեղծվել է 1989թ.՝ Վարդան Աղաջանյանի կողմից: Անսամբլն իր համաժողովրդական սերն ու ճանաչումը ձեռք է բերել հայազգի հնագույն պարերի պահպանման և կատարման շնորհիվ: Առաջին համերգը կայացել է 1991թ. մարտի 17-ին Գլենդելում` Տասնամյակների ընթացքում, հավատարիմ մնալով հայկական ազգային պարարվեստի ակունքներին, անսամբլի համերգային ծրագրում ներկայացվում են ծիսական, աշխատանքային, քնարական, ռազմական, կատակային և այլ բնույթի պարեր:

Պարախումբը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, տարբեր տարիներին այցելել է Հայաստան, ելույթներ ունեցել Երևանում, Սպիտակում, Չարենցավանում, Հրազդանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:

«Զվարթնոց» պարային համույթը հայ պարարվեստը ներկայացրել է Սան-Ֆրանցիսկոյում, Ֆրենզո, Սան Դիեգո, Դիթրոիդ և Լաս Վեգաս քաղաքներում, Անսամբլը մասնակցել է նաև Մալթայում կայացած ժողովրդական պարերի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին: Մոնրեալում մասնակցել է կանադահայ համայնքի կազմակերպած մշակութային փառատոնին: Համույթը մենահամերգներ է ունեցել նաև Նյու Մեխիկոյում, Արիզոնա նահանգում, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, Մեքսիկայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am