Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հակառակորդը կրկին դիվերսիոն գործողություն է իրականացրել. հայկական կողմն ունի 1 զոհ, երկու վիրավոր

Հակառակորդը կրկին դիվերսիոն գործողություն է իրականացրել. հայկական կողմն ունի 1 
զոհ, երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայում հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: «Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am