Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լեւոն Աղասյանը պայքարում Է մեդալի համար

Լեւոն Աղասյանը  պայքարում Է մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի թեթեւաթլետ, Եվրոպայի չեմպիոն, եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16,29 մետր արդյունքով զբաղեցրել Է 5-րդ տեղը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի  Յուջին քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական փուլում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կապանցի մարզիկին լուրջ մրցապայքար Է սպասում առաջնության վճռական փուլում` հաշվի առնելով, որ մրցաշարին մասնակցում են 5-6 մարզիկներ, ովքեր իրենց հաշվին ունեն ավելի բարձր ցուցանիշներ, քան հայ եռացատկորդը:

Հուլիսի 25-ին Աղասյանը եւ Հայաստանի մեկ այլ մասնակից, սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը դուրս կգան Յուջինի աթլետիկայի մարզադաշտ` պայքարելու հնարավորինս բարձր տեղերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am