Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ
21:26, 25 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում