Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ում քննարկվել են կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտին առնչվող հարցեր

ՍԱՊԾ-ում քննարկվել են կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտին առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում հուլիսի 25-ին հանդիպում է կայացել կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ:  Հանդիպան ընթացքում ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին է ներկայացրել ներկայումս կաթի-կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի բաժնից, կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը: Աբրամ Բախչագուլյանը նշել է, որ այդ խնդիրները պետք է լուծել միասին՝ թե՛ ծառայության և թե՛ կաթնամթերք արտադրողների համատեղ ջանքերով, և հատկապես սանիտարահիգիենիկ խնդիրների դեպքում պետք է ոչ միայն խոսել, այլ նաև գործել:

Ծառայության պետը ներկայացրել է, որ հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենքներ, որոնց միջոցով ավելի մանրամասն են ներկայացվելու տնտեսավարողների կողմից հսկողական և ծառայության կողմից վերահսկողական ընթացակարգերը:

Ծառայության պետն անդրադարձել է նաև պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին, որոնք հիմնականում առնչվում են բաղադրությանն ու մակնշմանը: Նա հայտնել է, որ նոր օրենքներով կան գործիքներ, որոնցով կարգավորվում է կաթնամթերքի արտադրության գործընթացը: Առաջինն աուդիտն է, այսինքն՝ ծառայության կողմից որակի բարելավման համար խորհրդատվության ապահովումը տնտեսավարողներին, իսկ երկրորդը՝ դիտարկումը ոչ միայն վաճառքի կետերում, այլ նաև արտադրամասում և պահեստներում:

Աբրամ Բախչագուլյանը նշել է նաև, որ ծառայության կողմից մշակվել և արդեն հրատարակվել է ոլորտը կարգավորող «Կաթի և կաթնամթերքի արտադրություններում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ուղեցույց», որում հստակ նշվում են ոլորտի հսկման կրիտիկական կետերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հանդիպմանը ներկա տնտեսավարողներին տրամադրվել է տվյալ ուղեցույցը:

Կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտում անցկացվող ուսումնասիրության հետ կապված առաջարկություններով են հանդես եկել նաև արտադրողները, քննարկվել են առկա խնդիրների լուծման ուղիները, նաև Մաքսային միությանն անդամակցելու ընթացքում առաջ եկող փոփոխությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am