Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերագույն ռադան ստացել Է վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը

Գերագույն ռադան ստացել Է վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունն ստացել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հայտնել Է Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Յացենյուկը Գերագույն ռադայի հուլիսի 24-ի նիստում հայտարարել Էր իր հրաժարականի մասին՝ կապված խորհրդարանում կոալիցիայի փլուզման եւ Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: Այսօր ավելի վաղ հաղորդվել Էր, որ Յացենյուկի հրաժարականի դիմումը դեռեւս չի ստացվել խորհրդարանում:

Տուրչինովն ասել Է, որ Յացենյուկի հրաժարականի դիմումը «կգրանցվի եւ անհապաղ կուղարկվի պրոֆիլային կոմիտե»: «Պրոֆիլային կոմիտեն այդ հարցը կներկայացնի լիագումար նիստին: Ես խստիվ վերահսկելու եմ, թե ինչպես Է ընթանում այդ հարցի քննարկումը»,- հայտարարել Է Տուրչինովը Գերագույն ռադայում:

Տուրչինովը հուլիսի 24-ին հայտարարել Էր, որ «Եվրոպական ընտրություն» կոալիցիան դադարեցնում Է իր գոյությունը: Մեծամասնության փլուզման նախաձեռնողներ են դարձել ՈւԴԱՌ եւ «Ազատություն» կուսակցությունների խմբակցությունները: Այդ որոշումն ընդունվել Է քաղաքական դրդապատճառներով: Եթե 30 օրվա ընթացքում Ռադայում չձեւավորվի նոր կոալիցիա, Ուկրաինայի նախագահը հիմք կունենա խորհրդարանն արձակելու համար:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի կառավարության նիստը հուլիսի 25-ին վարում Է փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, որը ժամանակավորապես կատարում Է նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները:

Ավելի վաղ կառավարության կայքում հրապարակվել Էր կարգադրություն, ըստ որի վարչապետի պաշտոնակատար Է նշանակվել Գրոյսմանը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հանդես Էր եկել հօգուտ այն բանի, որ արդեն հուլիսի 25-ին Գերագույն ռադան քվեարկության միջոցով արտահայտի իր դիրքորոշումը նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am