Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 800-ը:

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 800-ը:

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով հուլիսի 25-ի դրության զոհերի թիվը հասել է 807-ի,իսկ վիրավորներինը՝ 5237-ի: Իսրայելական զոհված զինվորների թիվը գերազանցել է 30-ը, իսկ վիրավորների թիվը հասել է 200-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված խմբավորումները հուլիսի 25-ի գիշերը Լիբանանի հարավից 2 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք, սակայն, պայթել են Լիբանանի տարածքում:

Պաղեստինյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գազայի հատվածում վաղ առավոտյան 4 պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ 3 կանայք: Բացի այդ, պաղեսինցի երկու կին զոհվել են Դեր Բալահի շրջանում օդային ռմբակոծության հետևանքով:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է դադարեցնել կրակը Գազայի հատվածում՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում մինչև անվտանգության և հանգստության հաստատումը:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am