Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում «Ռամասուն» թայֆունի զոհերի թիվը հասել է 62-ի

Չինաստանում «Ռամասուն» թայֆունի զոհերի թիվը հասել է 62-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում մոլեգնող «Ռամասուն» թայֆունի զոհ Է դարձել 62 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհվածների մասին: Եվս 21 մարդ անհետ կորած է համարվում:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ թայֆունն արդեն վնաս է պատճառել Չինաստանի Գուանդունի, Հայնանի, Յունանի նահանգների եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի ավելի քան 11 մլն բնակիչների: Ըստ նախնական գնահատումների՝ տարերքի պատճառած վնասը կազմում Է 6,2 մլրդ դոլար:

Ավելի քան 820 հազար բնակիչներ տեղատարափ անձրեւների ու հեղեղումների պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները, 261 հազար մարդ առաջին անհրաժեշտության իրերի կարիք ունի:

Հորդառատ անձրեւները մինչ այժմ ոչնչացրել են 37 հազար տուն: Թայֆունից տուժած շրջաններում մասնակիորեն վնասված են ենթակառուցվածքի օբյեկտներն ու ճանապարհները, նկատվում են Էլեկտրականության եւ ջրի մատակարարման ընդհատումներ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Ռամասուն» թայֆունը մոլեգնել Է Ֆիլիպիններում եւ Վիետնամում, որտեղ ընդհանուր առմամբ տարերքի զոհ Է դարձել ավելի քան 60 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am