Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարեկամություն» պետական համույթը հաջողությամբ հանդես է եկել Ֆրանիսայում և Իսրայելում

«Բարեկամություն» պետական համույթը հաջողությամբ հանդես է եկել Ֆրանիսայում և 
Իսրայելում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում  և Իսրայելում: Համույթը Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել քաղաքաներում ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Casino de Paris-ը, Bourse de Travail-ը,  Palais de Congres-ը, ինչպես նաև հանդես է եկել Իսրայելի Թել Ավիվ, Կարմիել, Հայֆա քաղաքներում: «Բարեկամություն»-ը մասնակցել է նաև «Իսրայելում հայկական մշակութային օրերին» և գրեթե կես դարի պատմություն ունեցող Կարմիելի միջազգային փառատոնին:

Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական ասնամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ  Նորայր Մեհրաբյանը հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ դեռ երկու տարի առաջ Ֆրանսիայի հայերի միության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ֆրանսիայում հյուրախաղեր անցկացնելու վերաբերյալ:

«Հյուրախաղերը հիանալի էին կազմակերպված, խնդիրներ չկային: Այն սրահներում, որտեղ մենք հանդես ենք եկել, ելույթներ են ունեցել բարձրակարգ կոլեկտիվներ: Մեզ համար դա մեծ պատիվ էր: Սրահները լեփ-լեցուն էին: Մենք ներկայացնում էինք մեր ազգը, և դա շատ պատասխանատու էր, և, հուրախություն մեզ, ամեն ինչ անցավ շռնդալից հաջողությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նորայր Մեհրաբյանը: Ֆրանսիայում և Իսրայելում հայկական համույթը ներկայացրել է հայ դասականների, ինչպես նաև ժողովրդական գործեր: 

Հյուրախաղերից համույթը վերադարձել է հայրենիք: « «Բարեկամություն»-ն ուր էլ գնացել է, միայն բարձր արվեստ է ներկայացրել, և համույթը բարձր պատասխանատվություն է դրսևորել:  Հյուրախաղերի կազմակերպման գործում մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը և Վիվա սելլ ՄՏՍ-ը: Շնորհակալություն ենք հայտնում նրանց»,-նշեց Մեհրաբյանը:

«Բարեկամություն» անսամբլի ելույթների վերաբերյալ հիացական արձագանքները տեղ են գտել ոչ միայն ֆրանսահայ, այլև ֆրանսիական մամուլում:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ 1987 թվականին ստեղծվեց ‹‹Բարեկամություն›› անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավեց իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը և սերը դեպի պարարվեստը դարձան անսամբլի հաջողության գրավականը: 2008թ. համույթին շնորհվեց ‹‹Վաստակավոր կոլեկտիվ›› կոչումը: «Բարեկամություն» համույթն իր ստեղծագործական գործունեության 27 տարվա ընթացքում բազմիցս մեծ հաջողությամբ է հանդես եկել աշխարհի տարբեր երկրների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Անգլիայի, Չինաստանի հեղինակավոր բեմերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am