Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Երևան-Մեղրի ճանապարհին «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սարի լանջին

Երևան-Մեղրի ճանապարհին «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել 
սարի լանջին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 25-ին` ժամը 02.03-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում` «Քյարքիի» ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սարին, կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Մ2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 94-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 34 PQ678 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարի լանջին, ինչից վարորդ Վ. Կ.-ն (ծնված 1988թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am