Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վենեսուելան լրացուցիչ զենք կգնի Ռուսաստանից եւ Չինաստանից

Վենեսուելան լրացուցիչ զենք կգնի Ռուսաստանից եւ Չինաստանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ իր երկիրը լրացուցիչ զենք կներմուծի Ռուսաստանից եւ Չինաստանից՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Noticias24 նորությունների պորտալին: Նրա խոսքով՝ շուտով աշխատանքը կսկսեն այն հանձնաժողովները, որոնք կզբաղվեն Վենեսուելայի բանակի համար նորագույն սպառազինության պատվերների ընտրությամբ:

Ավելի վաղ Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության  կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն ասել Է, որ մինչեւ 2015 թվականը Վենեսուելան կզբաղեցնի երկրորդ տեղը (Հնդկաստանից հետո) Ռուսաստանի սպառազինությունների արտահանման կառուցվածքում: Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի տեղեկատվության՝ 2012 թվականից մինչեւ 2015 թվականը Մոսկվան Կարակասին կմատակարարի 3,2 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք:

«ՌոսօբորոնԷքսպորտը» 2005-ից մինչեւ 2009 թվականը  Վենեսուելայի հետ կնքել Է սպառազինությունների մատակարարման շուրջ 30 պարտավորագիր: Կարակասը նախապատվությունը տվել Է ռուսական՝ հակաօդային պաշտպանության համալիրներին («Բուկ», «Իգլա»), Տ-72Մ տանկերին, «Սմերչ», «Գրադ»  համազարկային կրակի համակարգերին, զրահատեխնիկային եւ հրետանուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am