Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատիստները նախապատրաստվում են օլիմպիադային

Հայաստանի շախմատիստները նախապատրաստվում են օլիմպիադային

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի 171 երկրների շախմատիստներ կմասնակցեն օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

՛Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հաաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները  մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի ղեկավարուկթյամբ Աղվերանում շարունակում են նախապատրաստվել այս մրցաշարին:

Հայաստանի շախմատի երկու հավաքականներն Էլ կազմված են մարզական 4 գումարած 1 մարզական սկզբունքով՝ Հայաստանի 4 լավագույն շախմատիստ-շախմատուհիները եւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների չեմպիոնները:

Մեր երկրի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Քոթանջյանը:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ վարպետ Շուշաննա Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am