Հայաստանի շախմատիստները նախապատրաստվում են օլիմպիադային
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի 171 երկրների շախմատիստներ կմասնակցեն օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
՛Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հաաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի ղեկավարուկթյամբ Աղվերանում շարունակում են նախապատրաստվել այս մրցաշարին:
Հայաստանի շախմատի երկու հավաքականներն Էլ կազմված են մարզական 4 գումարած 1 մարզական սկզբունքով՝ Հայաստանի 4 լավագույն շախմատիստ-շախմատուհիները եւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների չեմպիոնները:
Մեր երկրի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Քոթանջյանը:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ վարպետ Շուշաննա Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում