Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզը հավաստել Է, որ Մալիում հայտնաբերվել են Ալժիրի ավիահանրանավի բեկորները

Փարիզը հավաստել Է, որ Մալիում հայտնաբերվել են Ալժիրի ավիահանրանավի 
բեկորները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները հավաստել են Մալիում Ալժիրի ավիահանրանավի աղետի վայրի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը, ավիահանրանավ, որտեղ եղել են ավելի քան 50 ֆրանսիացի քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել է France-Presse գործակալությունը:

«(Ավիաաղետի) վայր է ուղարկվել ֆրանսիացի զինվորների ստորաբաժանում՝ օբյեկտի անվտանգության ապահովման եւ միջադեպի մասին առաջին տեղեկատվության հավաքման համար»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը:   

Ավելի վաղ հարեւան Բուրկինա Ֆասոյի (որտեղից թռել է չվերթը) զինվորականները հաղորդել են, որ փրկարարները զննել են ինքնաթիռի աղետի վայրը՝ հայտնաբերելով բեկորներ եւ զոհվածների մարմիններ: Նրանց տվյալներով՝ ավիաաղետը տեղի Է ունեցել Մալիի տարածքում՝ Բուլիքեսի գյուղի մոտ՝ Գոսի քաղաքից 80 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք եւ Բուրկինա Ֆասոյի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա:   

Հուլիսի 24-ին Ալժիրի McDonnell 83 ինքնաթիռը, որը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից ուղեւորվում Էր Ալժիր, կորել Է ռադարներից: AH5017 չվերթն իրականացնում Էր Air Algerie ընկերությունը, որն ինքնաթիռը վարձակալել Էր Իսպանիայի Swiftair ընկերությունից: Հանրանավի հետ կապը կորել Է այն բանից 50 րոպե հետո, երբ այն թռել Է Ուագադուգուից: Ինքնաթիռում եղել Է 116 մարդ, նրանց թվում 15 երկրների քաղաքացիներ, մեծամասնությունը՝ ֆրանսիացիներ: Ենթադրաբար նրանք բոլորը զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am