Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը ողջունում է Հայաստանում կատարվող յուրաքանչյուր ներդրում, այդ թվում` «Նաիրիտ»-ի հարցով

Հովիկ Աբրահամյանը ողջունում է Հայաստանում կատարվող յուրաքանչյուր ներդրում, 
այդ թվում` «Նաիրիտ»-ի հարցով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրախ է Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր ներդրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հնչած այն դիտարկմանն ի պատասխան, թե կառավարությունը շահագրգռված չէ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի առաջարկած` «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագրով, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Աշխատում են: Մենք Էներգետիկայի նախարարի հետ պայմանավորվել ենք, որ հանդիպեն, քննարկեն: Ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ ու ողջունում եմ Հայաստանում իրականացվող ներդրումները յուրաքանչյուր ոլորտում, որը մեր տնտեսության զարգացման համար կարևոր է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պետք է Ռուսաստանին վերադարձվի գազի դիմաց 300 միլիոն դոլարի չափով պարտքը, վարչապետը նշեց, որ հանձնաժողովը քննարկում է հարցը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ»-ի վերագործարկման իր ծրագիրը: Աշոտ Գրիգորյանը նամակով դիմել է վարչապետին, կառավարությունն էլ առաջարկել է «Նաիրիտ»-ի վերականգնման հնարավորությունները փնտրել Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am