Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդն աղքատության մեջ Է ապրում

Աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդն աղքատության մեջ Է ապրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ավելի քան 2,2 մլրդ մարդ ապրում Է աղքատության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ հուլիսի 24-ին հրապարակված զեկույցում: Կազմակերպության տվյալների համաձայն՝ շուրջ 1,2 մլրդ մարդ ապրում Է՝ օրական ստանալով 1,25 դոլար կամ ավելի պակաս:

91 երկրների շուրջ 1,5 մլրդ բնակիչներ տառապում են «տարաբնույթ աղքատությունից», նրանք ստիպված են պայքարել առողջապահության, կրթության եւ «կենսական ստանդարտների» բնագավառի զրկանքների դեմ, ասված Է զեկույցում:  

Աղքատությունից տառապող մարդկանցից 842 միլիոնը շարունակաբար քաղցած Է: Այդ թիվը համապատասխանում Է աշխարհի բնակչության 12 տոկոսին, նշվում Է զեկույցում:

Եվս 800 միլիոն մարդ ապրում Է «աղքատության շեմին»: Աշխարհում մարդկանց 80 տոկոսը չի ստանում գործազրկության գծով ապահովագրություն եւ չունի կենսաթոշակային ապահովության համակարգ:  

Աշխարհի առավել բարեկեցիկ երկրների հնգյակում տեղ են գտել  Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները եւ ԱՄՆ-ը, հաղորցդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am