Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության ընդլայնված պատժամիջոցները կարող են հրապարակվել այս շաբաթ
15:39, 24 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար ընդլայնված սեւ ցուցակն արդեն այս շաբաթ կարող Է հրապարակվել Եվրամիության պաշտոնական հանդեսում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:
«Այդ փաստաթուղթը կարող Է հրապարակվել արդեն այս շաբաթ»,- հուլիսի 24-ին Բրյուսելում լրագրողներին ասել Է Մայա Կոսյանչիչը:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված սեւ ցուցակի փոփոխությունները Բրյուսելում քննարկում են Եվրամիության 28 երկրների դեսպանները: Կոսյանչիչի խոսքով՝ ցուցակում կընդգրկվեն նոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում