Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ազնավուրը հրաժեշտի համերգ կունենա «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում

Ազնավուրը հրաժեշտի համերգ կունենա «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին հրաժեշտի համերգ կունենա Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հաղորդում է Broadway World պարբերականը: 70-տարվա իր բեղուն գործունեության ընթացքում մեծանուն երաժիշտը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայներիզներ, կատարել 1200 երգ` 7 լեզվով, նկարահանվել 80 ֆիլմում և թողարկել 294 ալբոմ:

Նա շարունակում է իր համրեգներով լցնել միջազգային այնպիսի հսկայական համերգասրահներ, ինչպիսիք են Բեռլինի «O2» արենան, Ֆրանկֆուրտի «Ֆեշթեյլ» և Լոնդոնի «Ալբերտ» թագավորական համերգասրահները:

Ազնավուրի երգերը կատարել են շատ հայտնի արվեստագետներ` Էլթոն Ջոն, Էդիտ Պիաֆ, Սելին Դիոն, Սթինգ, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Անդրե Բոչելի և շատ ուրիշներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am