Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դատախազը պատիժ կպահանջի Հրաչյա Հարությունյանի համար

Դատախազը պատիժ կպահանջի Հրաչյա Հարությունյանի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրոիցկի դատարանը կողմերի միջեւ քննարկում կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿամԱԶի վարորդի գործով, որի մեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:

Ինչպես սպասվում է, եզրափակիչ խոսքով հանդես կգան նաեւ մեղադրյալի փաստաբաններն ու մեղադրյալն ինքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հարությունյանին նաեւ հնարավորություն կընձեռվի ասելու  վերջին խոսքը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:

Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Վերջին մեղադրանքը Հարությունյանը մերժում է՝ իր մեղքն ընդունելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am