Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարեկամություն» համույթն իր ելույթներով բարեկամության կամուրջներ է ստեղծել Ֆրանսիայի և Իսրայելի հետ

«Բարեկամություն» համույթն իր ելույթներով բարեկամության կամուրջներ է ստեղծել 
Ֆրանսիայի և Իսրայելի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հունիսի 28-ից հուլիսի 14-ը հյուրախաղերով  հանդես է եկել Ֆրանսիայի երեք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բարեկամություն» պետական համույթի արտաքին կապերի և մարքեթինգի գծով ղեկավար Քրիստինե Ոսկերչյանը, համույթը Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել քաղաքաներում ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Casino de Paris-ը, Bourse de Travail-ը,  Palais de Congres-ը:

Բացի այդ, համույթը հանդես է եկել նաև Իսրայելի Թել Ավիվ, Կարմիել, Հայֆա քաղաքներում: «Բարեկամություն» համույթը մասնակցել է «Իսրայելում հայկական մշակութային օրերին» և գրեթե կես դարի պատմություն ունեցող Կարմիելի միջազգային փառատոնին:

Հյուրախաղերից համույթը վերադարձել է հայրենիք՝ բերելով բազմահազար օտարազգի և սփյուռքահայ արվեստասեր հանրության երկարատև ծափահարություններն ու հիացմունքի ջերմ արձագանքները: «Բարեկամություն» անսամբլի ելույթների վերաբերյալ հիացական արձագանքները տեղ են գտել ոչ միայն ֆրանսահայ, այլև ֆրանսիական մամուլում:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ 1987 թվականին ստեղծվեց ‹‹Բարեկամություն›› անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավեց իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը և սերը դեպի պարարվեստը դարձան անսամբլի հաջողության գրավականը: 2008թ-ին համույթին շնորհվեց ‹‹Վաստակավոր կոլեկտիվ›› կոչումը: «Բարեկամություն» համույթն իր ստեղծագործական գործունեության 27 տարիների ընթացքում բազմիցս մեծ հաջողությամբ է հանդես եկել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում, այդ թվում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Անգլիայում, Չինաստանում և այլուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am