Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաշինգթոնի Հոլոքոսթի ինստիտուտի տնօրենը քննադատել է Էրդողանին` Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու համար

Վաշինգթոնի Հոլոքոսթի ինստիտուտի տնօրենը քննադատել է Էրդողանին` Իսրայելին 
ցեղասպանության մեջ մեղադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգթոնի Դեյվիդ Վայմանի անվան Հոլոքոսթի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Մեդոֆը հոդված է հրապարակել` քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հարավաֆրիկյան և պաղեստինյան իշխանություններին` Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու համար: «Թվում է, թե ամեն անգամ, երբ Իսրայելը սկսում է պաշտպանել իրեն, ապա, ինչ-որ մեկը մեղադրելով, մատնացույց է անում և բղավում «Ցեղասպանությո՜ւն»: Դեռ 70 տարի առաջ այդ բառեզրը հորինած Ռաֆայել Լեմկինը կսարսափեր, տեսնելով` ինչպես են խեղաթյուրում իր կյանքի գործը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրեական JNS.org անգլալեզու կայքում գրում է Մեդոֆը:

Հեղինակը նշում է, որ Ռաֆայել Լեմկինին ցնցել էր միջազգային հանրության անզորությունը` 1914-1918 թվականներին մոտ մեկ միլիոն հայերի ցեղասպանության մեջ ներգրավված թուրք պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Աշուշտ, Լեմկինին կհիասթափեցներ նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի որոշումը` ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից: Օբամայի վարչակազմն անգամ հրաժարվել է թույլատել Հայոց ցեղասպանության հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որը 1925 թվականին նվիրվել էին Սպիտակը տանը»,- նշում է նա:

Ցեղասպանագետի համոզմամբ` սոսկ քաղաքական նկատառումներով եզրի կիրառումը միայն իմաստազրկում է այն:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների «սիստեմատիկ ցեղասպանության» համար և այդ երկիրը համեմատել Հիտլերի ժամանակների Գերմանիայի հետ: Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը նույնպես արձագանքել էր թուրք վարչապետի հայտարարությանը` նրան  հիշեցրելով 1915-ի Հայոց ցեղասպանության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am