Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մամեդյարովի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու հարցեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մամեդյարովի հետ քննարկել են 
ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը 2014 թվականի հուլիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների 5-րդ հավաքի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «հանրությանը լավ հայտնի սկզբունքների եւ նաեւ համանախագահ երկրների հնչեցրած հայտարարությունների հիման վրա հակամարտության լուծման գործընթացն արագացնելու ճանապարհները»: 

Կայքը նշում է, որ համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են առկա ստատուս քվոյի անընդունելի լինելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am