Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է մարտական մեքենաների հավաքակայանների պլանային համալրումը ավիացիոն, ռազմական ու մասնագիտական անվավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայի արդիական նմուշներով: Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորների միավորումներում նոր զենքի բաժինը ավելացել Է մինչեւ 40 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինծառայողներին մինչեւ այս տարվա օգոստոսի սկիզբը կհատկացվեն Կամայի ավտոգործարանի «Մուստանգ» ընտանիքի նոր 2, 3 եւ 4-սռնանի ավտոմեքենաներ: Դրանք կսկսեն նյութական ունեցվածքով ապահովել այն ստորաբաժանումները, որոնք առաջադրանքներ են կատարում «Կամխուտ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի զինվորական օդաչուներին:

Արդեն երկու շաբաթ Է, ինչ զորամիավորման բարձր որակավորում ունեցող սպաներից բաղկացած հանձնաժողովն ընդունում Է ավելի քան 50 միավոր նոր ավտոտրանսպորտ, ներառյալ երկսռնանի ԿամԱԶ-4350, եռասռնանի ԿամԱԶ-5350 եւ չորսսռնանի ԿամԱԶ-6350 մեքենաները:

Սովորական ավտոմեքենաներից բացի, վտանգավոր բեռների, անձնակազմի եւ նյութական միջոցների տեղափոխման համար ռուսական ռազմակայանը կստանա նաեւ նորոգման-տարհանման ավտոմեքենաներ, շարժական հրամանատարական կետեր, հատուկ տրանսպորտ, որն ունի համապատասխան պլատֆորմ: Ժամանակակից նոր ավտոմեքենաներն ունեն բարձր մրցունակություն, կառավարման հարմարավետություն, դիմացկունություն եւ շարժունակություն:

Ընդհանուր առմամբ տարբեր մակնիշների հին ավտոտրանսպորտի փոխարինումը արդիական մեքենաներով թույլ կտա ամբողջ ծավալով կատարել տարբեր առաջադրանքներ՝ ի շահ Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am