Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համայնքներ`  հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերում դիտարկում անցկացնելու եւ Ակունք ու Մեծ Մասրիկ  գյուղերում գործող պանրագործարանում եւ գյուղատնտեսական կոոպերատիվում հանդիպում ունենալու նպատակով: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նախարար Սերգո Կարապետյանի առաջին կանգառը Ակունք գյուղում էր, որտեղ նա այցելեց կաթի վերամշակմամբ զբաղվող «Արաքս-2» ձեռնարկություն: Ձեռնարկության տնօրեն Արթուր Մովսիսյանի ներկայացմամբ` ձեռնարկությունը տարածքի ութ համայնքների 460 տնտեսություններից օրական մթերում եւ վերամշակում է 17 տոննա կաթ` արտադրելով ութ տեսակի պանիր: Արտադրանքը հիմնականում սպառվում է տեղական շուկայում: Ձեռնարկությունն աշխատում է երկու հերթափոխով եւ ունի 33 աշխատատեղ: Միջազգային շուկա դուրս գալու համար «Արաքս-2» արտադրական կոոպերատիվը ձեռնարկել է արտադրության ընդլայնման եւ որակի ապահովման գործուն քայլեր` «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» վարկային ծրագրի շրջանակներում ավելացնելով  արտադրական տարածքը եւ հզորացնելով արտադրական կարողությունները:Գյուղնախարարը վստահեցրեց, որ ձեռնարկությունը միջազգային շուկա դուրս գալու համար կստանա համապատասխան  աջակցություն: Ապա գյուղնախարարն այցելեց Գեղամաբակ եւ Շատվան գյուղերի հացահատիկի եւ կարտոֆիլի դաշտեր եւ անցկացրեց սպասվող բերքի դիտարկում: Նախարար Սերգո Կարապետյանի եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանիր կարծիքով` աննախադեպ բարձր բերք է սպասվում հացահատիկի արտերից եւ կարտոֆիլի ցանքերից: Արդյունքները սպասվածից ավելին կլինեն հատկապես պետական աջակցությամբ հատկացված ցորենի եւ գարու սերմացուների ցանքերում:»Մենք այդ դաշտերի մեկ հեկտարից ակնկալում էինք մինչեւ 30-40 ցենտներ հացահատիկ, բայց  տնտեսությունները կհավաքեն ավելին` մինչեւ 60-70 ցենտներ: Դա աննախադեպ ցուցանիշ է»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախարարն իր հերթին հավելեց, որ ցորենի որոշ արտեր կարող են տալ մինչեւ մինչեւ 80-90 ցենտներ` մեկ հեկտարից:»Պետք է չդադարեցնել պետական աջակցության ծրագրերը, այս պահից մտածել աշնանացանի կազմակերպման, հաջորդ գարնանացանի նախապատրաստման մասին»,- ասաց գյուղնախարարը: Նախարարը բարձր արդյունքներ է ակնկալում նաեւ կարտոֆիլի դաշտերից` մեկ հեկտարից սպասելով 300-400 ցենտներ բերք:Նախարար Սերգո Կարապետյանը Մեծ Մասրիկ գյուղում հանդիպեց գյուղատնտեսական նորաստեղծ արտադրական կոոպերատիվի անդամներին, ծանոթացավ վերջին երկու տարիներին կոոպերատիվում գրանցված արդյունքներին ու ձեռքբերումներին: Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամները նշեցին, որ «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի շրջանակներում ստեղծված միավորման արդյունքում իրենց գյուղում մոտ 20 տոկոսով ավելացել է անասնամթերքների արտադրությունը եւ անասնագլխաքանակը, մշակվող վարելահողերի մակերեսը, իսկ ծրագրի օժանդակությամբ ձեռք բերված ութ միավոր գյուղտեխնիկայի շահագործման արդյունքում մոտ 30 տոկոսով նվազել է գյուղմեխանիզմներով մատուցած ծառայությունների արժեքը: Մեծ մասրիկցիները գտան, որ գյուղատնտեսական նորաստեղծ արտադրական կոոպերատիվի կազմում ցանկանում են ընդգրկվել նոր ընտանիքներ` գիտակցելով, որ միասին գյուղմթերքների արտադրություն կազմակերպելը շատ ավելի է հեշտացնում գործը, ավելի շոշափելի արդյունքներ է տալիս:»Եթե առաջիկա տարում եւս նկատելի լինեն արդյունքները եւ առաջընթացը, եթե հաստատվի, որ ունենալու եք գյուղմթերքների արտադրության խոշոր ծավալներ, ապա ծրագրի երկրորդ փուլով ձեզ հնարավորություն կտրվի` ունենալ նաեւ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություն»,- նշեց գյուղնախարարը: Նա հավաստեց, որ պետությունը բոլոր ուղղություններում շարունակելու է բոլոր տեսակի գյուղաջակցության ծրագրերը` բերքի կամ մթերքի իրացման համար ստեղծելով համապատասխան պայմաններ:

 Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am