Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նորվեգիան հիշում Է Անդերս Բրեյվիկի կողմից երկրում իրականացված սարսափելի ահաբեկչական գործողության զոհերին

Նորվեգիան հիշում Է Անդերս Բրեյվիկի կողմից երկրում իրականացված սարսափելի 
ահաբեկչական գործողության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի բոլոր քաղաքներում հուլիսի 22-ին սգո արարողություններ են ընթանում  երկրում ամենախոշոր ահաբեկչական գործողության 77 զոհերի հիշատակին, որն իրականացվել Է նորվեգացի Անդերս Բրեյվիկի կողմից: Հարյուր հազարավոր մարդիկ են եկել Օսլո՝ կառավարական թաղամասի մոտ, ուղեւորվել Ուտյոյա կղզի եւ մասնակցում են հիշատակի արարողություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նորվեգական լրատվամիջոցներին: Իսկ «Հուլիսի 22» խմբի մասնակիցները Facebook-ում առաջարկել են բոլոր նրանց՝ ովքեր հուլիսի 22-ը համարում են սգո օր, որեւԷ անծանոթ կարմիր վարդ նվիրել ի հիշատակ զոհվածների: 

Նորվեգիայի շատ քաղաքներում կանգնեցվել են այդ ողբերգության զոհերի հուշարձաններ՝ ուղղանկյուն քարե կոթողներ, որոնց վրա քանդակված Է մարդու պատկեր: Ամենամեծ հուշարձանը Նորվեգիայի իշխանությունները պլանավորել Էին բացել Ուտյոյա կղզում, սակայն զոհվածների ազգականներին դուր չի եկել նախագիծը, որի իրացման համար հարկ կլիներ հիմնովին փոխել կղզու արտաքին տեսքը: Բացի այդ, շրջանի բնակիչները չեն  ցանկանում, որ սուգն ընդմիշտ հաստատվի այդ վայրում:

Այս տարի 800 մարդ Է ժամանել Ուտյոյա կղզի եւ երկինք արձակել 69 օդապարիկ՝ ի հիշատակ զոհվածների: Այդ տխուր վայր վերադարձածների թվում են եռամյա վաղեմության իրադարձությունների մասնակիցները, նրանց ընկերներն ու ընկերների ընկերները: Նրանք վստահ են, որ նման հանդիպումները, որոնց այժմ հավաքվում են ռեկորդային թվով երիտասարդներ, վառ են պահում զոհվածների հիշատակը: «Մենք ցանկանում ենք Բրեյվիկին ցույց տալ, որ չենք հանձնվում, որ նա չի հաղթել: Մենք կշարունակենք մեր գործը»,-ակտիվիստների խոսքը մեջբերում են նորվեգական ԶԼՄ-ները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am