Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կուխտան վստահ է, որ Ուկրաինայի իշխանությունները գիտեն ինչպես դուրս գալ երկրում ստեղծված իրավիճակից

Կուխտան վստահ է, որ Ուկրաինայի իշխանությունները գիտեն ինչպես դուրս գալ 
երկրում ստեղծված իրավիճակից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի պատժամիջոցները որակում է մեղմ: «Պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել այն ռազմական գործողություններն ու լարված վիճակը, որն այսօր առկա է Դոնեցկում եւ Լուգանսկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 22-ին կայացած հանդիման ժամանակ ասաց Իվան Կուխտան: Միաժամանակ դեսպանը նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում են եւ վստահ են, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:

Դիվանագետը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիրը ներկայացված էր երկրի նախագահի երդմնակալության ելույթում: «Դա առաջին հերթին երկրի արեւելքում իրավիճակի կայունացումն է, ռազմական գործողությունների դադարեցումը, զինյալների կողմից զենքի վայր դնելը: Ծանր հանցագործությունների հետ առնչություններ չունեցողների նկատմամբ համաներում կկիրառվի», - նշեց դեսպանը` հավելելով, որ անհրաժեշտ է իշխանության ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:

Իրավիճակի կայունացման համար Կուխտան կարեւորում է նաեւ խորհրդարանական ընտրություններն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված սահմանադրական բարեխոխումները:

Կուխտան կտրականապես հերքեց այն դրույթը, որ Ուկրաինայի ռուս բնակչությանը ճնշում են: Նրա խոսքով՝ այս պնդումը Ռուսաստանում են հորինել: Որպես ազգային համերաշխության օրինակ՝ Կուխտան սեփական ընտանիքը բերեց. «Ես ուկրաինացի եմ, կինս՝ ռուս, մենք մեր երեխաներին չենք կիսում: Կիեւում շատերն են խոսում ռուսերենով»,- ասաց դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am